Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Պետական աջակցության տրամադրման մերժման հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Պետական աջակցության տրամադրման մերժման հիմքերը

1. Պետական աջակցության տրամադրման դիմումը մերժվում է, եթե`

1) դիմող տնտեսավարող սուբյեկտը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված՝ պետական աջակցություն ստանալու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին.

2) դիմող տնտեսավարող սուբյեկտի 51 տոկոս և ավելի բաժնեմասի բաժնետերը կամ մասնակիցը կամ անհատ ձեռնարկատերը հանդիսանում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ պետական աջակցության իրավունքից զրկված տնտեսավարող սուբյեկտի 51 և ավելի բաժնեմասի բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.

3) պետական աջակցություն ստանալու համար ներկայացված տվյալները թերի են կամ չեն համապատասխանում սույն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.

4) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ դիմող տնտեսավարող սուբյեկտն ունի 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։