Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Տեղեկությունների տրամադրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Տեղեկությունների տրամադրումը

1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմինը յուրաքանչյուր եռամսյակ լիազոր մարմին է ներկայացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները՝ Կառավարության սահմանած կարգով:

2. Պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմնին տրամադրվող տեղեկությունների շրջանակը և տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են լիազոր մարմնի ղեկավարի և Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի համատեղ իրավական ակտով:

3. Լիազոր մարմինը բնակչության պետական ռեգիստրից անձանց վերաբերյալ տվյալներ է ստանում պետական աջակցության տրամադրման նպատակով:

(11-րդ հոդվածը լրաց. 07.05.26 ՀՕ-221-Ն)

(07.05.26 ՀՕ-221-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։