Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բարձր տեխնոլոգիաներ՝ նոր հնարավորությունների, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, նյութական միջոցների ամբողջություն, որը միտված է տնտեսությունում մրցունակ արտադրանք մշակելուն, ստեղծելուն, արտադրելուն, և որի հիմքում դրված են գիտատեխնիկական նորարարությունները, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները.

2) տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ համակարգչային հիմքի վրա, մասնավորապես ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև բոլոր ձևաչափերով տեղեկատվություն, ներառյալ տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու և անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակները.

3) հարթակ` ինքնաշխատ ծրագրային համակարգ, որի միջոցով ներկայացվում են համապատասխան դիմումները, ու կազմակերպվում է պետական աջակցության տրամադրումը.

4) վարձու աշխատող՝ աշխատանքային պայմանագրին կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին համապատասխան աշխատանքներ կատարող.

5) բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, որի՝ ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձևավորվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակներից: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների որոշման համար հիմք են ընդունվում սույն կետում նշված հաշվարկներով (հաշվետվությամբ) հայտարարագրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչները.

6) լիազոր մարմին՝ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազոր մարմին.

7) պետական աջակցություն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին կամ այլ սուբյեկտների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն տրամադրվող գումար.

8) մասնագիտական աշխատանք՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի մասնագիտական աշխատանք.

9) աշխատանքային միգրանտ՝ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող և Հայաստանի Հանրապետությունում օրինական աշխատանքային իրավունք ունեցող մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատող: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երկքաղաքացին սույն օրենքի իմաստով աշխատանքային միգրանտ չի համարվում.

10) նոր աշխատող` մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողը, որն աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո.

11) հաշվետու ժամանակաշրջան՝ պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջան, որը հաշվարկվում է եռամսյակներով։

(3-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.05.26 ՀՕ-221-Ն)

(07.05.26 ՀՕ-221-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։