Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության դադարեցումը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե պետական աջակցություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ:

2. Պետական աջակցության դադարեցման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը՝ «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված համապատասխան վարչական ակտի հիման վրա:

3. Պետական աջակցության դադարեցման դեպքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասում նշված վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել խախտումը ներառող ժամանակաշրջանում սույն օրենքի շրջանակում կոնկրետ դեպքով աջակցության համար տրամադրված գումարները:

4. Տնտեսավարող սուբյեկտը զրկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական աջակցություն ստանալու իրավունքից, եթե մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել է դադարեցման հիմք հանդիսացող երկու և ավելի խախտման դեպք:

5. Լիազոր մարմինը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտի կայացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ տնտեսավարող սուբյեկտի մասին տվյալները հրապարակում է իր պաշտոնական կայքում:

(8-րդ հոդվածը փոփ. 07.05.26 ՀՕ-221-Ն)

(07.05.26 ՀՕ-221-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։