Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 27.1. Աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվող վարձատրության վերլուծությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27.1. Աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվող վարձատրության վերլուծությունը

1. Պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը պետական մարմիններից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վճարված վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը ստանում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարձատրությունը ներառում է աշխատավարձը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի ֆոնդից տրվող բոլոր վճարները:

(27.1-ին հոդվածը լրաց. 12.06.24 ՀՕ-296-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։