Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 29. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության և դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության և դրամական օգնության ֆինանսավորման աղբյուրները

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` յուրաքանչյուր մարմնի համար նախատեսված միջոցներից:

2. Պետական ծառայողների միանվագ դրամական օգնության ֆինանսավորումն իրականացվում է աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների խնայողությունների հաշվին:

3. Կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` յուրաքանչյուր մարմնի համար նախատեսված միջոցներից:

(29-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։