Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 25. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 25. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները

(վերնագիրը խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն)

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման և պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում պետական ծառայողի աշխատավարձը պահպանվում է:

2. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի) գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:

3. Հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն:

4. Հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի անդամների, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների, քաղաքացիական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություն անցկացվելու դեպքում: Սույն մասում նշված պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կամ հանրաքվեների կազմակերպման և անցկացման ծախսերում:

5. Պետական ծառայողների առանձին ծախսերի փոխհատուցումները (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ և այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

(25-րդ հոդվածը խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-63-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-245-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։