Հոդված 27. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը
Հոդված 27. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը
1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը վճարվում է ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը:
2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց դրամական օգնության, կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու, աշխատանքից ազատման, մահվան դեպքերում վարձատրության, աշխատաժամանակի հաշվարկի, արտաժամյա, գիշերային, հանգստյան, տոներին և հիշատակի օրերին կատարված աշխատանքի, պարապուրդի, ինչպես նաև ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում վարձատրության հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:
3. Պետական ծառայողին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված արձակման նպաստ չի վճարվում պաշտոնից ազատման այն դեպքերում, երբ կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով նրա համար նախատեսված է վարձատրություն:
4. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:
5. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված դեպքում և կարգով պետական ծառայողը ստանում է վարձատրություն:
(27-րդ հոդվածը փոփ., խմբ. 06.12.17 ՀՕ-245-Ն)