Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Դիվանագետի վարձատրությունը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 17. Դիվանագետի վարձատրությունը

(վերնագիրը փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն, 06.12.17 ՀՕ-245-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ մարմին գործուղվելու դեպքում դիվանագետի վարձատրությունն իրականացվում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, բացառությամբ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետի տեղափոխման դեպքի, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող կամ հայեցողական պաշտոն զբաղեցնող այն դիվանագետների, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանված են սույն օրենքի հավելված 1-ով կամ հավելված 2-ով: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ մարմին գործուղվելու դեպքում դիվանագետի պաշտոնային դրույքաչափը և օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Դիվանագետները հավելավճար են ստանում դիվանագիտական աստիճանի և օտար լեզվի իմացության համար: Օտար լեզվի իմացության համար հավելավճարի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Դիվանագետին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

(17-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ., լրաց. 06.12.17 ՀՕ-245-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։