Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 23. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական, պրոբացիայի և փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական, պրոբացիայի և փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնությունը

(վերնագիրը լրաց. 22.12.23 ՀՕ-425-Ն)

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական, պրոբացիայի և փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության և սոցիալական այլ երաշխիքների տրամադրման հետ կապված և սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

(23-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-618-Ն, 22.12.23 ՀՕ-425-Ն)

(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։