Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2019-10-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 11. Դրոշմանիշային վճար վճարողները

գործել է մինչև 2019-10-24Բացել ARLIS-ում

Հոդված 11. Դրոշմանիշային վճար վճարողները

1. Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում)՝

1) աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.

2) աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.

3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ինքնազբաղված անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի.

4) նոտարները.

5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկամուտ ստացող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.

6) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց:

2. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում`

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերում նշված այն անձինք, որոնք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա աշխատավարձ և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ստացված եկամուտ.

2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված այն անձինք, որոնք տվյալ հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական կամ նոտարական գործունեությունից կամ այլ հիմքով եկամուտներ չեն ստացել.

3) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:

3. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են`

1) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն` համապատասխան համայնքի բյուջեից.

3) այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն` տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից` նրա միջոցների հաշվին:

3.1. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետում նշված այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:

4. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի Հիմնադրամի միջոցով կամ ինքնուրույն, իր նախընտրած չափով վճարելու դրոշմանիշային վճար դրա համար անհրաժեշտ քանակի էլեկտրոնային եղանակով դրոշմանիշեր ձեռք բերելու միջոցով (կամավոր նվիրաբերություն): Հիմնադրամն իրավունք ունի կազմակերպելու հանգանակություններ կամավոր նվիրաբերությունները քաջալերելու նպատակով:

5. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն յուրաքանչյուր տարվա առաջին երկու ամսվա ընթացքում, իսկ որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար դրոշմանիշային վճար վճարելու դեպքում` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը ներառյալ, դիմում ներկայացնելու Հիմնադրամ` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Սույն մասում նշված ժամկետից հետո դիմում ներկայացվելու դեպքում Հիմնադրամը դիմումը մերժում է` այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դիմումատուին: Դիմումին կից ներկայացվում են համապատասխան պետական մարմնի կողմից տրված զինծառայողի` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը, ինչպես նաև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը: Սույն մասի համաձայն՝ Հիմնադրամ ներկայացվող դիմումի, համապատասխան պետական մարմնի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության և հարկային մարմնի կողմից տրամադրվող տեղեկանքների ձևերը, ինչպես նաև տեղեկանքների տրամադրման և դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված դիմումը և կից տեղեկանքները Հիմնադրամում մուտք լինելու օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, Հիմնադրամը դիմումում նշված բանկային հաշվին է փոխանցում դիմումին կից ներկայացված` վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքում նշված գումարը:

7. Սույն մասում նշված` համապատասխան պետական մարմինների կողմից տրամադրման ենթակա տեղեկանքը դիմելու օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է`

1) զինծառայողի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկանքը` զինծառայողի զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատը.

2) զինծառայողի զոհված (մահացած) լինելու վերաբերյալ տեղեկանքը` այն համապատասխան պետական մարմինը, որն իրականացնում է զոհված (մահացած) զինծառայողի հաշվառումը:

8. Սույն մասում նշված` վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը դիմելու օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է`

1) համապատասխան պետական մարմիններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող կամ համապատասխան պետական մարմիններից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով՝ այն համապատասխան պետական մարմինը կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կամ քրեակատարողական ծառայությունը, որտեղ աշխատանքային պայմանագրով աշխատում է կամ որից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ է ստանում տվյալ անձը.

2) սույն մասի 1-ին կետում չնշված անձանց մասով` հարկային մարմինը: Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում մեկից ավելի հիմքով վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների մասով հարկային մարմնի կողմից տրամադրվող վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը պարունակում է նաև վերադարձման ենթակա գումարի չափը, իսկ Հիմնադրամը վճարված դրոշմանիշային վճարի վերադարձն իրականացնում է՝ հիմք ընդունելով այդ չափի և իր կողմից արդեն իսկ վերադարձված գումարի չափի (առկայության դեպքում) տարբերությունը:

(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-286-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։