Հոդված 15. Դրոշմանիշային վճարը ինքնուրույն վճարելը
Հոդված 15. Դրոշմանիշային վճարը ինքնուրույն վճարելը
1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված` հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտներ ստացող անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկում, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ, եկամուտներ արտացոլված լինելու հանգամանքը:
Շրջանառության հարկի և (կամ) արտոնագրային հարկի համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:
(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն)