Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը
Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը
1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են 1000 դրամ գումարի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` 12 000 դրամ գումարի չափով:
2. Եթե նույն ֆիզիկական անձը միաժամանակ աշխատում է աշխատանքային պայմանագրով և (կամ) հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, նոտար և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրով ստանում է եկամուտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ՝ սույն մասում նշված՝ մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:
3. Եթե նույն ֆիզիկական անձը նույն հաշվետու ժամանակաշրջանում եկամուտներ է ստանում տարբեր անձանց հետ կնքված՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական մեկից ավելի պայմանագրով, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ՝ սույն մասում նշված՝ մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:
4. Եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ՝ սույն մասում նշված՝ մեկից ավելի հիմքով վճարված (իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:
5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում Հիմնադրամը դրոշմանիշային վճարը վերադարձնում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետներում:
(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն)