Գլուխ 5 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 31. Այլ դրույթներ
Հոդված 31. Այլ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, Հիմնադրամի պատշաճ գործունեությունն ապահովվում է Կենտրոնական բանկի աշխատակիցների միջոցով` հասարակական հիմունքներով: Սույն մասում նշված ժամկետում Հիմնադրամը չի կարող կատարել սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 22-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ծախսերը, բացառությամբ Հիմնադրամի միջոցների կառավարումն արտաքին մասնագիտացված կառավարչին հանձնելու հետ կապված ծախսերի: Սույն մասի դրույթները չեն տարածվում Խորհրդի գործունեության ապահովման հետ կապված հարաբերությունների վրա: