Հոդված 14. Հարկային գործակալի միջոցով դրոշմանիշային վճար վճարելը
Հոդված 14. Հարկային գործակալի միջոցով դրոշմանիշային վճար վճարելը
1. Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված չափերով հաշվարկում են տվյալ ամսվա համար դրոշմանիշային վճարների չափը՝ հիմք ընդունելով տվյալ ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում ներառված այն աշխատողների թիվը, որոնց տվյալ ամսում հաշվեգրվել (վճարվել) են եկամուտներ:
2. Յուրաքանչյուր ամսվա համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը հարկային գործակալները պետական բյուջե են փոխանցում մինչև դրոշմանիշային վճարների չափի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
3. Յուրաքանչյուր անձի մասով տվյալ ամսվա համար հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը հարկային գործակալը պահում է այդ հարկային գործակալից տվյալ անձի կողմից տվյալ ամսում ստացման ենթակա (ստացված) եկամուտներից:
4. Հարկային գործակալների կողմից հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված ամսական հաշվարկում ներառված աշխատողների թվի նվազեցումը դրոշմանիշային վճարի հաշվարկման համար հաշվի չի առնվում:
(14-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-286-Ն)