Հոդված 45
Հոդված 45.
Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները
(վերնագիրը խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-151-Ն, 23.12.22 ՀՕ-575-Ն)
1. Հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանվում են հետևյալ նվազեցումները.
1) 10 տոկոս՝ Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Ուսումնական հարցերի հանձնաժողով) անդամների համար.
2) 25 տոկոս՝ Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամների համար.
3) 25 տոկոս՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների համար.
4) 30 տոկոս՝ մասնագիտացված դատարանների նախագահների համար.
5) 35 տոկոս՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների նախագահների համար.
5.1) 50 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների համար.
5.2) 60 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի նախագահի համար.
6) 95 տոկոս՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների համար:
2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցուցակից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետով:
2.1. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն)
3. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված միջնորդություններ քննող դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:
(45-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն, փոփ. 09.02.22 ՀՕ-22-Ն, 09.06.22 ՀՕ-151-Ն, փոփ., խմբ. 23.12.22 ՀՕ-575-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(09.02.22 ՀՕ-22-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)