Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-20-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · (գլուխը 11.04.24 ՀՕ-199-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

Հոդված 33. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 33. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ

1. Հարկադիր աճուրդն անցկացվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-7-րդ մասերով սահմանված կարգով:

2. Աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ չափերը.

1) (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-133-Ն)

2) լոտի մեկնարկային գնի մինչև 100.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ.

3) լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ.

4) լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ.

5) լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ.

6) լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում` 100.000 դրամ:

3. Աճուրդում հաղթած մասնակիցը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Եթե աճուրդում հաղթած մասնակիցը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:

Եթե հարկադիր կատարողը չի ստորագրում արձանագրությունը, ապա աճուրդում հաղթած մասնակցին երեք բանկային օրվա ընթացքում վերադարձվում է նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաև հատուցվում են աճուրդին մասնակցելու հետևանքով նրա կրած վնասները:

4. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: Գնման գինը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ծառայության դեպոզիտ հաշվում:

5. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

6. Լոտի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է պարտատիրոջը:

(33-րդ հոդվածը փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-133-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-131-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։