Գլուխ 3 · ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 20. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Հոդված 20. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
1. Եթե մրցույթն անցկացնելու է մրցույթի կազմակերպիչը, ապա նրա և առաջարկողի միջև կնքվում է գրավոր պայմանագիր:
2. Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի`
1) առաջարկողի և կազմակերպչի անունները (անվանումները) և գտնվելու վայրը (բնակության վայրը).
2) նշում այն մասին, թե ում անունից պետք է հանդես գա մրցույթի կազմակերպիչը.
3) մրցույթում առաջարկվող լոտի նկարագրությունը և (կամ) մրցույթի պայմանները.
4) կազմակերպչի վարձատրության չափը և վճարման կարգը, բացառությամբ անվճար մրցույթներ անցկացնելու դեպքերի:
3. Մրցույթի մասին պայմանագրից բխող պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տուժանքով, նախավճարով և այլ միջոցներով: