Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-19-ից մինչև 2008-07-05։Բացել գործող տեքստը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 15 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 129. Արձակման նպաստը

գործել է մինչև 2008-07-05Բացել ARLIS-ում

Հոդված 129. Արձակման նպաստը

Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված հիմքերով, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությամբ նախատեսված դեպքի, աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 9-րդ կետերով, 3-րդ մասի 1-ին պարբերությամբ և 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` երկու շաբաթվա աշխատավարձի չափով, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում` ավելի երկար ժամանակահատվածով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։