ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 18 · ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Հոդված 177. Արձակուրդի լրացուցիչ արտոնությունները
Հոդված 177. Արձակուրդի լրացուցիչ արտոնությունները
Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել այլ տեսակի և ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, լրացուցիչ արտոնություններ` կապված ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի հետ, ավելի մեծ վճարումներ ամենամյա և նպատակային արձակուրդի համար, քան սահմանված են սույն օրենսգրքով: Այդ արտոնությունները, բացառությամբ ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի, չեն կարող տրամադրվել կոլեկտիվ և աշխատանքային այն պայմանագրերով, որոնցով կողմ են հանդիսանում պետական կամ համայնքի բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունները, պետության մաuնակցությամբ հիմնադրված հիմնադրամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
(177-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-238-Ն)