Հոդված 56. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերը
Հոդված 56. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերը
1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերն են կազմակերպության աշխատողների կոլեկտիվը` ի դեմս կազմակերպությունում գործող արհեստակցական միության, և գործատուն` ի դեմս կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի:
2. Կազմակերպությունում մի քանի արհեստակցական միությունների առկայության դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է արհեստակցական միությունների միասնական ներկայացուցչական մարմնի և գործատուի միջև:
3. Արհեստակցական միությունների միասնական ներկայացուցչական մարմինն ստեղծում են արհեստակցական միությունները` համապատասխան բանակցությունների միջոցով: Արհեստակցական միությունների համաձայնության բացակայության պատճառով արհեստակցական միությունների միասնական ներկայացուցչական մարմին չստեղծվելու դեպքում միասնական ներկայացուցչական մարմնի ստեղծման մասին որոշում կարող է ընդունել աշխատողների ժողովը (համաժողովը):
4. Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության պատճառով աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը փոխանցված լինելու դեպքում կոլեկտիվ պայմանագրի կողմերն են գործատուն և համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությունը: