Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-19-ից մինչև 2008-07-05։Բացել գործող տեքստը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 18 · ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 158. Ամենամյա արձակուրդը

գործել է մինչև 2008-07-05Բացել ARLIS-ում

Հոդված 158. Ամենամյա արձակուրդը

1. Ամենամյա արձակուրդն օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:

Ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերը, որոնք համընկնում են ամենամյա արձակուրդի ժամանակահատվածին, արձակուրդի օրացուցային օրերի մեջ չեն ընդգրկվում և չեն վճարվում:2. Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված և լրացուցիչ:

(158-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-140-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։