Հոդված 4. ․ Ապահովագրության իրականացումը, ապահովագրվող ռիսկերը և օդային փոխադրողների և օդանավ շահագործողների պարտականությունը
Հոդված 4․ Ապահովագրության իրականացումը, ապահովագրվող ռիսկերը և օդային փոխադրողների և օդանավ շահագործողների պարտականությունը
1. Օդային փոխադրողների և օդանավ շահագործողների ապահովագրությունն իրականացվում է սույն օրենքի համաձայն՝ ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց նկատմամբ հատուկ ավիացիոն պատասխանատվության առումով։ Ապահովագրվող ռիսկերի թվին են դասվում ռազմական գործողությունները, ահաբեկչությունը, օդանավի հափշտակումը, դիվերսիոն գործողությունները, օդանավի անօրինական զավթումը և քաղաքացիական խռովությունները։
2. Օդային փոխադրողները և օդանավ շահագործողներն ապահովում են, որ ապահովագրական ծածկույթ (գումար) առկա լինի յուրաքանչյուր թռիչքի համար՝ անկախ այն հանգամանքից, թե շահագործվող օդանավը նրանց տնօրինման ներքո է սեփականության իրավունքով, թե վարձակալության պայմանագրով կամ համատեղ գործունեություն իրականացնելու կամ համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի), համատեղ օգտագործման ծածկագրերի (Code Sharing) կամ ցանկացած այլ համանման պայմանագրով։