Հոդված 9. ․ Վեճերի լուծման կարգը
Հոդված 9․ Վեճերի լուծման կարգը
1. Օդային փոխադրումներ իրականացնողների կամ օդանավ շահագործողների և ուղևորների, թռիչքային կամ սպասարկող անձնակազմի կամ երրորդ անձանց միջև սույն օրենքի կարգավորման առարկայի շրջանակում ծագած յուրաքանչյուր վեճ կարող է լուծվել հետևյալ կարգով․
1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ ապահովագրության պայմանագրով նախատեսված միջոցներով․
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընթացակարգերով․
3) դատական կարգով:
2. Վեճերի լուծման ընթացքում կիրառվում են սույն օրենքով սահմանված նվազագույն ապահովագրական պահանջներն ու պայմանները: