Հոդված 7. ․ Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը
Հոդված 7․ Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը
1. Երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության մասով մեկ պատահարի համար նվազագույն ապահովագրական ծածկույթը յուրաքանչյուր օդանավի դեպքում կազմում է՝
Կատեգորիա ԱԹՔ
(կգ) Նվազագույն
ապահովագրական
ծածկույթ (միլիոն ՓՀԻ)
1 < 500 0,75
2 < 1000 1,5
3 < 2700 3
4 < 6000 7
5 < 12000 18
6 < 25000 80
7 < 50000 150
8 < 200000 300
9 < 500000 500
10 ≥ 500000 700:
2. Եթե, պատերազմի կամ ահաբեկչության ռիսկերով պայմանավորված, երրորդ անձանց հասցվող վնասի ապահովագրական ծածկույթը հասանելի չէ օդային փոխադրողին կամ օդանավ շահագործողին՝ յուրաքանչյուր պատահարի փոխհատուցման սկզբունքով, ապա այդ օդային փոխադրողը կամ օդանավ շահագործողը պետք է կատարի այդ ռիսկերն ապահովագրելու իր պարտավորությունը՝ ապահովագրելով դրանք ընդհանուր փոխհատուցման սկզբունքով։ Ընդհանուր փոխհատուցումն առնվազն համարժեք պետք է լինի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան գումարին։