Հոդված 1. ․ Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1․ Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների կողմից ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության պարտադիր ապահովագրության, ինչպես նաև այդ ապահովագրության նվազագույն պահանջների, ծածկույթների և դրանց ապահովման հետ կապված հարաբերությունները։