Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 17. Նախադպրոցական կրթությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Նախադպրոցական կրթությունը

1. Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են`

1) երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը.

2) մայրենի լեզվով հաղորդակցվելու և այդ հիմքի վրա օտար լեզուների ուսումնասիրման նախադրյալների ապահովումը.

3) հաշվետու տարրական կարողությունների զարգացումը.

4) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության, շրջակա միջավայրի և կլիմայի, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը.

5) հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացում ձևավորելը.

6) աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ձեռքբերումը.

7) դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

2. Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին: Պետությունը պայմաններ է ստեղծում ընտանիքում երեխաների դաստիարակությունը կազմակերպելու համար:

3. Ընտանիքին աջակցելու համար պետությունն ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ` տարբերակված ծրագրերով մսուր-մանկապարտեզներ և մանկապարտեզներ:

(17-րդ հոդվածը փոփ. 20.01.26 ՀՕ-26-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։