Հոդված 21. Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը
Հոդված 21. Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը
(վերնագիրը խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն)
1. Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերը կազմվում և իրականացվում են որակավորումների ազգային շրջանակի և ոլորտային որակավորումների շրջանակի պահանջներին համապատասխան:
2. Կրթական ծրագրերը երաշխավորում են մասնագիտական կրթության տարբեր մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը` ապահովելով կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի կիրարկումը և որակավորման աստիճանների շնորհումը:
3. Մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտային որակավորումների շրջանակը և դրա բնութագրերը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը, բացառությամբ ոստիկանության ոլորտի որակավորումների։
(21-րդ հոդվածը խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ. 11.09.25 ՀՕ-286-Ն, խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն)
(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 10-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 21-րդ հոդվածի նախատեսված դրույթները կիրառության մեջ են մտնում, և դրանց հետ կապված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը` համաձայն 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի)
(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)