Գլուխ 3 · ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 34. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը
Հոդված 34. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը
1. Ուսումնական հաստատությունը կարող է ստեղծել մասնաճյուղեր:
2. Մասնաճյուղն իրավաբանական անձ չէ և գործում է ուսումնական հաստատության հաստատած կանոնադրության համաձայն:
Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծումը և գործունեությունը կարգավորվում են սույն օրենքով կամ միջազգային պայմանագրերով:
Մասնաճյուղի ղեկավարները նշանակվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված կարգով:
3. Մասնաճյուղերը գործում են իրենց ստեղծող ուսումնական հաստատությունների անունից: Ուսումնական հաստատությունները պատասխանատվություն են կրում իրենց մասնաճյուղերի գործունեության համար:
(34-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-242-Ն)