Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Կրթության բնագավառում օրենսդրության խնդիրները
Հոդված 2. Կրթության բնագավառում օրենսդրության խնդիրները
Կրթության բնագավառում օրենսդրության խնդիրներն են`
1) Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի ապահովումը և պաշտպանությունը.
2) իրավասության բաշխումն ու տարանջատումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև.
3) կրթության համակարգի գործառնության և զարգացման համար իրավական երաշխիքների և մեխանիզմների ստեղծումը.
4) իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության սահմանումը և փոխհարաբերությունների իրավական կարգավորումը:
(2-րդ հոդվածը փոփ. 11.09.25 ՀՕ-286-Ն)