Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 37.1. Նախադպրոցական, միջնակարգ, մասնագիտական և բարձրագույն և մասնագիտական կրթության բնագավառներում վերահսկողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37.1. Նախադպրոցական, միջնակարգ, մասնագիտական և բարձրագույն և մասնագիտական կրթության բնագավառներում վերահսկողությունը

(վերնագիրը խմբ. 20.01.21 ՀՕ-31-Ն, փոփ. 22.05.24 ՀՕ-251-Ն, լրաց. 12.05.25 ՀՕ-108-Ն)

1. Նախադպրոցական, միջնակարգ, մասնագիտական և բարձրագույն և մասնագիտական կրթության բնագավառներում վերահսկողությունն ապահովում է օրենքով ստեղծված համապատասխան տեսչական մարմինը կանխարգելիչ, վերահսկողական, հետադարձ կապի ապահովման և օրենքով սահմանված այլ գործառույթների միջոցով։

2. Կրթության բնագավառի տեսչական մարմինն իրականացնում է ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից նախադպրոցական, միջնակարգ, մասնագիտական և բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտներում օրենսդրության, այդ թվում՝ կրթության պետական չափորոշիչների և կրթական ծրագրերի պահանջների պահպանման վերահսկողությունը (ստուգման, տեսչավորման, դիտարկման և օրենքով սահմանված այլ ձևերով), ինչպես նաև խորհրդատվական և կանխարգելիչ գործառույթների միջոցով նպաստում է կրթական ծրագրերի արդյունավետ կազմակերպման, դրանց յուրացման ու կրթության որակի բարձրացման գործընթացներին։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար ուսումնական հաստատությունները և կազմակերպությունները օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված տարեկան հաշվետվությունները ներկայացնում են կրթության ոլորտի տեսչական մարմին, որն ապահովում է դրանց հասանելիությունը լիազոր մարմնին:

(37.1-ին հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-234-Ն, խմբ. 20.01.21 ՀՕ-31-Ն, փոփ. 22.05.24 ՀՕ-251-Ն, լրաց., փոփ. 12.05.25 ՀՕ-108-Ն)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։