Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը

1. Սույն օրենքով նախատեսված հանրակրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել լիցենզիայի առկայության դեպքում: Մասնագիտական և բարձրագույն կրթությունը կարող են իրականացվել մասնագիտական և բարձրագույն կրթության մակարդակի համապատասխան կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաև յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների համար լիցենզիայի առկայության դեպքում: Lիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու պայմաններով։

2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքով կարող են սահմանվել լիցենզավորման լրացուցիչ պայմաններ։

4. Լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման, բողոքարկման և այլ իրավահարաբերությունները կարգավորվում են լիցենզավորման և կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով։

5. Կրթական ծրագրերի, ինչպես նաև համապատասխան կրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների մասով արված սահմանային տեղերի փոփոխությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:

(41-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 30.06.21 ՀՕ-295-Ն, 17.01.23 ՀՕ-7-Ն, խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն, լրաց. 11.09.25 ՀՕ-286-Ն, խմբ. 18.06.26 ՀՕ-289-Ն)

(17.01.23 ՀՕ-7-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։