Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 11. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը և հաշվառումից հանելը, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մշտադիտարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը և հաշվառումից հանելը, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մշտադիտարկումը

(վերնագիրը խմբ. 12.04.24 ՀՕ-169-Ն)

1. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման:

1.1. Աջակցության կենտրոն դիմած շահառուների շրջանում ընտանեկան և կենցաղային բռնությունը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը՝ բռնության ենթարկված անձանց հետ հանդիպումների, զանգերի և հաղորդակցման այլ միջոցների կիրառմամբ՝ Լիազոր մարմնի սահմանած կարգով:

1.2. Կանխարգելիչ հաշվառման շրջանակում անչափահաս անձի կողմից ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է ոստիկանությունը` ներքին գործերի նախարարի սահմանած կարգով:

2. Կանխարգելիչ հաշվառման վերցված անձը հանվում է հաշվառումից, եթե ընտանեկան և կենցաղային բռնության վերջին արարքից հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ անձի նկատմամբ չի կայացվել նոր անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում կամ համապատասխան հանցագործության համար մեղադրական դատավճիռ:

3. Ոստիկանության իրավասու ծառայողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսական առնվազն մեկ հանդիպում է ունենում հաշվառման վերցված ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հետ և իրականացնում բացատրական աշխատանքներ:

(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.04.24 ՀՕ-169-Ն)

(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։