Հոդված 13. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և հատուկ կառույցները
Հոդված 13. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և հատուկ կառույցները
(վերնագիրը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)
1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են`
1) սոցիալական հարցերի ոլորտում Լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին).
2) ոստիկանությունը.
3) կրթության ոլորտի Լիազոր մարմինը.
4) առողջապահության ոլորտի Լիազոր մարմինը.
5) խնամակալության և հոգաբարձության մարմինները.
6) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները`
ա. աջակցության կենտրոնները,
բ. ապաստարանները:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարին և այդ բնագավառում համագործակցում են Լիազոր մարմնի հետ: Նշված մարմինները նաև մասնակցում են նշված բնագավառում հանրության իրազեկմանը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին սոցիալական և նյութական աջակցություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների իրականացմանը:
3. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը, աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատում է Կառավարությունը:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.04.24 ՀՕ-169-Ն)