Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-01-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ

Հոդված 15. Ոստիկանության լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ոստիկանության լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում

1. Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանությունը`

1) ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը.

2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու, ինչպես նաև անչափահաս անձանց նկատմամբ կանխարգելիչ հաշվառման շրջանակում նրանց կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով մշտադիտարկում իրականացնելու կարգը և այդ նպատակով ամսական մեկից ոչ պակաս հանդիպում ունենում նրանց հետ.

3) իրենց նկատմամբ ընտանիքում բռնություն կիրառված լինելու մասին հաղորդմամբ ոստիկանություն դիմած անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում նրանց ուղղորդում է աջակցության կենտրոններ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին.

4) կազմակերպում է ոստիկանության իրավասու ծառայողների` ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ, ինչպես նաև ապահովում է այլ մարմինների և կազմակերպությունների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին նրանց մասնակցությունը.

5) կայացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումներ, ինչպես նաև հսկողություն է իրականացնում անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ՝ ներքին գործերի նախարարի սահմանած կարգին համապատասխան.

6) կիրառում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված և ներքին գործերի նախարարի կողմից սահմանված՝ անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները և կազմակերպում ոստիկանության իրավասու ծառայողների պարտադիր վերապատրաստումները հիշյալ չափորոշիչների կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով.

7) Լիազոր մարմնին տրամադրում է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ իր վարած վիճակագրությունը:

(15-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.06.23 ՀՕ-198-Ն)

(հոդվածը 22.03.23 ՀՕ-109-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)

(22.03.23 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 12.04.24 ՀՕ-169-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։