Հոդված 15. Ոստիկանության լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում
Հոդված 15. Ոստիկանության լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում
1. Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանությունը`
1) ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման գործունեությունը: Մասնագիտացված ստորաբաժանման հատուկ համազգեստը սահմանում է Կառավարությունը, իսկ վերապատրաստման կարգը և գործունեության այլ առանձնահատկությունները՝ ոստիկանության պետը.
2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու, ինչպես նաև անչափահաս անձանց նկատմամբ կանխարգելիչ հաշվառման շրջանակում նրանց կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով մշտադիտարկում իրականացնելու կարգը և այդ նպատակով ամսական մեկից ոչ պակաս հանդիպում ունենում նրանց հետ.
3) իրենց նկատմամբ ընտանիքում բռնություն կիրառված լինելու մասին հաղորդմամբ ոստիկանություն դիմած անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում նրանց ուղղորդում է աջակցության կենտրոններ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին.
4) կազմակերպում է իր համապատասխան ծառայողների` ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ, ինչպես նաև ապահովում է այլ մարմինների և կազմակերպությունների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին իր համապատասխան ծառայողների մասնակցությունը.
5) կայացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումներ, ինչպես նաև հսկողություն է իրականացնում անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ՝ ոստիկանության պետի սահմանած կարգին համապատասխան.
6) մշակում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները և կազմակերպում իր համապատասխան ծառայողների պարտադիր վերապատրաստումները հիշյալ չափորոշիչների կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով.
7) Լիազոր մարմնին տրամադրում է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ իր վարած վիճակագրությունը:
(հոդվածը 22.03.23 ՀՕ-109-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)
(22.03.23 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)