Հոդված 17. Առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմնի լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում
Հոդված 17. Առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմնի լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում
1. Ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը `
1) ապահովում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անհատույց առաջնային բժշկական օգնություն, սահմանում է ընտանիքում բռնության արդյունքում բժշկական օգնության դիմած անձանց վերաբերյալ տեղեկության գրանցման կարգը և ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին կամ դատախազությանը հայտնելու պայմանները.
2) իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի մասին ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին կամ դատախազությանը հայտնելու պայմանների և կարգի վերաբերյալ բժշկական հաստատությունների աշխատակիցներին իրազեկելու միջոցառումներ.
3) բժշկական հաստատություններում պարբերական վերապատրաստումներ է իրականացնում ընտանիքում բռնության արդյունքում բժշկական օգնության դիմած անձանց հասանելի հոգեբանական և այլ ծառայությունների մասին տեղեկացնելու, նրանց աջակցության կենտրոններ ուղղորդելու վերաբերյալ:
(հոդվածը 12.04.24 ՀՕ-169-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)