Հոդված 17. Առողջապահության ոլորտի Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում
Հոդված 17. Առողջապահության ոլորտի Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում
(վերնագիրը խմբ. 12.04.24 ՀՕ-169-Ն)
1. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում առողջապահության ոլորտի Լիազոր մարմինը`
1) ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում բռնության դեպքով պայմանավորված՝ անձի առողջական խնդիրների լուծման նպատակով.
2) բժշկական հաստատություններում պարբերական վերապատրաստումներ է իրականացնում ընտանեկան և կենցաղային բռնության պատճառով բժշկական օգնության դիմած անձանց համար՝ հասանելի հոգեբանական և այլ ծառայությունների մասին տեղեկացնելու, նրանց աջակցության կենտրոններ ուղղորդելու վերաբերյալ:
(17-րդ հոդվածը խմբ. 12.04.24 ՀՕ-169-Ն)