Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`
1) մշակում և համակարգում է հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը.
2) խրախուսում է հավատարմագրումը համապատասխանության գնահատման ոլորտներում` ընդունելով հավատարմագրումը որպես հիմնական գործիք ՀԳՄ-ների գնահատման գործընթացում.
3) իրականացնում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում` երաշխավորելով, որ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները պահպանվում են և ձեռնարկվում ուղղիչ գործողություններ` հավասարության սկզբունքով իրականացված փորձագիտական գնահատման արդյունքների հիման վրա.
4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ հավատարմագրման բնագավառում.
5) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)
5.1) հաստատում է Հավատարմագրման ազգային մարմնի և ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա Հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար ՀԳՄ-ի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև ՀԳՄ-ի տարեկան վճարի վճարման չափը և կարգը.
5.2) հաստատում է հավատարմագրման վկայագրի, հավատարմագրման ոլորտների համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.
5.3) հաստատում է Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը.
5.4) հաստատում է հավատարմագրման խորհրդի կազմը, գործառույթները, լիազորություններն ու աշխատակարգը.
5.5) հաստատում է հավատարմագրման չափանիշները, ՀԳՄ-ների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները (այսուհետ` Կարգ):
5.6) հաստատում է նոր (ազգային, միջազգային, տարածաշրջանային, այլ պետության ստանդարտով կամ իրավական ակտով չսահմանված) համապատասխանության գնահատման սխեմայի (ընթացակարգի) սեփականատեր հանդիսացող կամ կիրառող իրավաբանական անձի կողմից Հավատարմագրման ազգային մարմին ներկայացրած համապատասխանության գնահատման սխեմայի վերլուծության և գնահատման աշխատանքների համար վճարման չափը և կարգը.
5.7) սահմանում է պետական գրանցում իրականացնող մարմինների վկայագրման և վկայագրման ծառայությունների, գնահատումների վճարման կարգը և տարեկան վճարի չափը.
5.8) սահմանում է համապատասխանության հայտարարագիր գրանցող մարմինների վկայագրման և վկայագրման ծառայությունների, գնահատումների վճարման կարգը և տարեկան վճարի չափը:
6) իրականացնում է այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:
(7-րդ հոդվածը լրաց., խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ., լրաց. 03.07.26 ՀՕ-342-Ն)
(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)