Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2023-06-23։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-06-23-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 10

գործել է մինչև 2023-06-23ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինը

1. Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ապահովում է հավատարմագրման գործընթացի և հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների պարբերական գնահատման, ինչպես նաև արտահերթ գնահատման իրականացումը.

2) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)

3) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաև տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.

4) կազմակերպում է հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ և շնորհում համապատասխան վկայագրեր.

4.1) համապատասխանության գնահատման մարմինների անձնակազմի համար կազմակերպում է որակավորման դասընթացներ և տրամադրում վկայագրեր.

4.2) որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) և տրամադրում վկայագրեր.

4.3) տրամադրում է համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

5) հրապարակում և տրամադրում է տեղեկատվություն հավատարմագրմանն առնչվող խնդիրների վերաբերյալ.

6) հավատարմագրման բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և մասնակցում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին.

7) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների բլանկների տպագրությունը և դրանք համապատասխանության գնահատման մարմիններին տրամադրումն ու հաշվառումը.

8) իր իրավասության սահմաններում կնքում է համագործակցության և համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման երկկողմանի և բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրեր.

9) հավատարմագրման բնագավառում իրականացնում է նաև այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

(10-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.12.14 ՀՕ-236-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։