Գլուխ 5 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19
Հոդված 19.
Հավատարմագրման ազգային մարմնի և օտարերկրյա հավատարմագրման մարմինների միջև համագործակցությունը
1. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է կնքել երկկողմ համագործակցության համաձայնագրեր հավատարմագրման օտարերկրյա մարմինների հետ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համաձայնագրերը կարող են ներառել Հավատարմագրման ազգային մարմնի և որևէ օտարերկրյա հավատարմագրման մարմնի հետ համատեղ համապատասխանության գնահատման մարմինների գնահատման և հավատարմագրման իրականացման մասին դրույթ: