Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2023-06-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 15

գործել է մինչև 2023-06-23Բացել ARLIS-ում

Հոդված 15.

Համապատասխանության գնահատման մարմինների պարտականությունները

1. Համապատասխանության գնահատման մարմինները պարտավոր են`

1) պատշաճ կերպով պահպանել հավատարմագրման կանոնները և կատարել Հավատարմագրման ազգային մարմնի հետ կնքած պայմանագրով ամրագրված պարտավորությունները, սույն օրենքով և համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պարտականությունները.

2) Հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա կատարել վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար.

3) մշտապես համապատասխանել այն ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի և իրավական ակտերի պահանջներին, որոնց համաձայն նրանք հավատարմագրվել են.

4) վկայակոչել հավատարմագրումը և կիրառել հավատարմագրման նշանը միայն հավատարմագրված ոլորտում.

5) հավատարմագրման դադարեցման դեպքում Հավատարմագրման ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագրի բնօրինակը.

6) համագործակցել Հավատարմագրման ազգային մարմնի հետ` հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության վերաբերյալ բողոքներն ուսումնասիրելու նպատակով:

7) Հավատարմագրման ազգային մարմնին տրամադրել տեղեկատվություն համապատասխանության գնահատման աշխատանքների վերաբերյալ:

(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-236-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։