Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 10

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինը

1. Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ապահովում է հավատարմագրման գործընթացի և հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների պարբերական գնահատման իրականացումը.

2) հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների անհատական կազմը.

3) ապահովում է հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների և հավատարմագրման գործընթացում ընդգրկված գնահատողների ու փորձագետների գրանցամատյանների վարումը.

4) կազմակերպում է հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման դասընթացներ և շնորհում համապատասխան վկայագրեր.

5) հրապարակում և տրամադրում է տեղեկատվություն հավատարմագրմանն առնչվող խնդիրների վերաբերյալ.

6) հավատարմագրման բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և մասնակցում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին.

7) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների բլանկների տպագրությունը և դրանք համապատասխանության գնահատման մարմիններին տրամադրումն ու հաշվառումը.

8) իր իրավասության սահմաններում կնքում է համագործակցության և համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման երկկողմանի և բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրեր.

9) հավատարմագրման բնագավառում իրականացնում է նաև այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային և միջազգային փաստաթղթերին համապատասխան:

(10-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։