Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-07-25-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 4 · ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՈՒՄԸ

Հոդված 29. Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների հաշվարկումը և հրապարակումը

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 29. Փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների հաշվարկումը և հրապարակումը

1. Բաց ֆոնդի կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում` ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված որոշակի ժամին, հաշվարկել և հրապարակել իր կողմից կառավարվող բաց ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները:

2. Փակ (միջակայքային) ֆոնդի կառավարիչը պարտավոր է փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխումը (միջակայքային ֆոնդի դեպքում` նաև դրանց հետգնումը) սկսելու օրվան նախորդող աշխատանքային օրվա, իսկ փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման ընթացքում (փայերի (բաժնետոմսերի) հետգնման միջակայքում) յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում, ինչպես նաև փակ ֆոնդի կողմից հետգնում (մարում) իրականացնելու օրվա և դրան հաջորդող աշխատանքային օրվա վերջում` ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված որոշակի ժամին, որոշել և հաշվարկել իր կողմից կառավարվող փակ (միջակայքային) ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները:

3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում է փակ (միջակայքային) ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների հաշվարկման և հրապարակման նվազագույն պարբերականությունը` անկախ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից: Ընդ որում, սույն մասով նախատեսված նվազագույն պարբերականությունը չի կարող սահմանվել ավելի պակաս, քան ամիսը մեկ անգամ:

4. Փայի (բաժնետոմսի) հրապարակված տեղաբաշխման և հետգնման (մարման) գները (բացառությամբ փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնի) պետք է համապատասխանեն դրանց` հրապարակման պահին հաշվարկված հաշվարկային արժեքին` հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դրույթները: Փակ ֆոնդի կողմից լրացուցիչ տեղաբաշխվող փայի (բաժնետոմսի) հրապարակված տեղաբաշխման գինը չի կարող պակաս լինել դրանց` հրապարակման պահին հաշվարկված հաշվարկային արժեքից:

5. Փայի (բաժնետոմսի) հրապարակված տեղաբաշխման գինը կարող է գերազանցել դրա` հրապարակման պահին հաշվարկված հաշվարկային արժեքը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (հավելատոկոսի) և ծախսերի չափով, բացառությամբ եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս:

6. Փայի (բաժնետոմսի) հրապարակված հետգնման գինը կարող է ցածր լինել դրա` հրապարակման պահին հաշվարկված հաշվարկային արժեքից ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված վճարների (զեղչատոկոսի) և ծախսերի չափով, բացառությամբ եթե դրանք արդեն իսկ հաշվի են առնվել ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը հաշվարկելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։