Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-03-01։Բացել գործող տեքստը
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 23 · ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 163. Ինքնասպանության հակելը

գործել է մինչև 2026-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 163. Ինքնասպանության հակելը

1. Հորդորելու, համոզելու կամ խաբեության միջոցով անձի մեջ ինքնասպանություն գործելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել՝

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

5) շահադիտական դրդումներով,

6) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ

7) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

(163-րդ հոդվածը խմբ. 12.04.24 ՀՕ-170-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։