Հոդված 428. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելը
Հոդված 428. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելը
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունն անզգուշությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե դրա հետևանքով խոշոր չափի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին`
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
(428-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.03.23 ՀՕ-74-Ն)