Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-28-ից մինչև 2026-05-22։Բացել գործող տեքստը
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 43 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 443. Ապօրինի հարստանալը

գործել է մինչև 2026-05-22Բացել ARLIS-ում

Հոդված 443. Ապօրինի հարստանալը

1. Ապօրինի հարստանալը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը, պարտավորությունների նվազումը կամ ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում էական է համարվում 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

3. Սույն հոդվածի իմաստով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ են համարվում «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամները, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձինք:

(443-րդ հոդվածը խմբ., լրաց. 25.03.26 ՀՕ-132-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։