Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-24-ից մինչև 2026-07-27։Բացել գործող տեքստը
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 45 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 503.1. Փորձաքննության ենթարկվելուց, ինչպես նաև նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը կամ խուսափելը

գործել է մինչև 2026-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 503.1. Փորձաքննության ենթարկվելուց, ինչպես նաև նմուշներ ներկայացնելուց հրաժարվելը կամ խուսափելը

1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով վկայի կամ ձերբակալվածի կամ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնի պահանջով օրենքով սահմանված կարգով նմուշներ ներկայացնելու պարտականության կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, եթե դրանք չեն կարող ստացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ, կամ փորձաքննության ենթարկվելու պարտականության կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, եթե այն չի կարող իրականացվել ֆիզիկական հարկադրանքի կիրառմամբ, և եթե այլ եղանակով դրանց արդյունքով ակնկալվող ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալը ենթակա չէ քրեական պատասխանատվության դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու պարտականությունը կատարելուց հրաժարվելու համար:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր ներկայացրել է նմուշ կամ ենթարկվել է փորձաքննության, և դրա արդյունքով ստացված ապացույցները չեն կորցրել իրենց ապացուցողական նշանակությունը:

(503.1-ին հոդվածը լրաց. 03.07.26 ՀՕ-296-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։