Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-24-ից մինչև 2026-07-27։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸԳլուխ 12 · ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 81. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով

գործել է մինչև 2026-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 81. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով

1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

1.1. Եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը ծանր կամ առանձնապես ծանր հանցանք է, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս կամ դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ գործոնների առկայության դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից սույն օրենսգրքի 133-154-րդ, 188-րդ հոդվածներով, 196-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ, 419-րդ, 420-րդ, 425-րդ հոդվածներով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 450-րդ, 522-րդ, 523-րդ հոդվածներով, 549-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 550-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցանքներ կատարելու, ինչպես նաև այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նախատեսված է նաև ցմահ ազատազրկում:

1.3. Եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից, ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից:

2. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:

(81-րդ հոդվածը լրաց. 12.07.23 ՀՕ-273-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։