Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-24-ից մինչև 2026-07-27։Բացել գործող տեքստը
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՊԱՏԺԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 97. Անչափահասների նկատմամբ նշանակվող հանրային աշխատանքները

գործել է մինչև 2026-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 97. Անչափահասների նկատմամբ նշանակվող հանրային աշխատանքները

1. Հանրային աշխատանքների տևողությունը դատավճիռ կայացնելու պահին 15 տարին լրացած անչափահասների համար չի կարող գերազանցել օրական 2 ժամը, իսկ 16-18 տարին չլրացած անչափահասների համար` օրական 3 ժամը:

2. Անչափահասները չեն կարող ներգրավվել իրենց ֆիզիկական կամ հոգևոր զարգացման կամ առողջության համար վտանգ ներկայացնող աշխատանքներում:

3. Հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, եթե հանրային աշխատանքներից խուսափելու հետևանքների մասին նախազգուշացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, նա չի սկսի կամ վերսկսի հանրային աշխատանքների իրականացումը:

4. Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ, ապա ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել դատավճիռ կայացնելու պահին 15 տարին լրացած անչափահասների համար` 4 ամիսը, իսկ 16-18 տարին չլրացած անչափահասների համար` 6 ամիսը։

(97-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։